Ես մերժում եմ հասկանալ այն սպաներին, ովքեր օրեր առաջ երկիրը կործանող վարչապետին հրաժարականի կոչ էին ուղղել, իսկ այսօր ոտնկայս դիմավորում էին պարտվածին ու հայրենիք ծախողին
Արցախը ծախելուց հետո՝ նիկոլը հետևողականորեն շարունակում է կազմաքանդել նաև Հայաստանը, պետական համակարգի բոլոր հնարավոր ինստիտուտները։ Իսկ մեր հասարակության մի ստվար զանգված, հանցավոր անտարբերությամբ, անբացատրելի անմեղսունակությամբ՝ աղուհացով դիմավորում է դավաճանին և մասնակից դառնում պետականության ոչնչացմանը։
Խեղկատակի քմահաճույքը վերածվել է վերսահմանադրական գործիքի։ Երկիրն ու պետությունը, ազգային շահը, մենք բոլորս պատանդ ենք ստահակի ու նրա թիմի ձեռքում։ Հայաստանը վաղուց իրավական երկիր չէ, Հայաստանը ոչ սոցիալական և ոչ էլ՝ ժողովրդավարական երկիր է։
Այս քաոսի շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են։
Հայաստանը մի տեսակ չկա․․․
Երկրում հետևողականորեն տապալվում է սահմանադրական կարգը, իսկ դուք լռում եք ու հաշտվում։ Շագրենի կաշու պես փոքրանում է երկիրը, իսկ դուք լռում եք ու հաշտվում։ Դավաճանը մեր որդիներին պղծում է մեր գերեզմանները, իսկ դուք հաշտվում եք ու լռում։
Ես մերժում եմ հասկանալ այն սպաներին, ովքեր օրեր առաջ երկիրը կործանող վարչապետին հրաժարականի կոչ էին ուղղել, գուժել երկրի կործանման մասին, իսկ այսօր ոտնկայս դիմավորում էին պարտվածին ու հայրենիք ծախողին։
Ես մերժում եմ հասկանալ ձեզ, ես մերժում եմ հասկանալ մեզ․ դուք որդեգրել ենք պետություն չունենալու իռացիոնալիզմը․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից