Կարծիք

23.03.2021 12:27


Փաստորեն՝ «Հայոց բանակի գեներալ» +«հայոց կառավարություն»=մարտական եղբայրությու՞ն

Փաստորեն՝ «Հայոց բանակի գեներալ» +«հայոց կառավարություն»=մարտական եղբայրությու՞ն

Կապիտուլյանտի 2020թ. նոյեմբերի 10-ի ֆեյսբուքյան գրառումն արժե մեկ անգամ ևս վերահրապարակել՝ փոքրիկ խմբագրմամբ։ Ոչ թե բանա՛կը, այլ «գլխավոր շտաբը և հայոց կառավարությունը միասնական են և կապված մարտական կուռ եղբայրությամբ»։

Սա կոմեդիայի ժանրից չէ և ոչ էլ ողբերգություն է։ Սա մեր գորշ, անողնաշար, հեշտությամբ հայրենազրկված և կեղծ հայրենասիրության իրականությունն է։

«Հայոց բանակի Գեներալ»։ Պատկերացրեք, թե որքան խորհուրդ, ակնածանք, քաջություն, վեհություն, հերոսական պատմություն, ռազմական միտք, փորձառություն, համախմբում և պատկառանք պետք է լինի այս խրոխտ բառերի մեջ։

«Հայոց կառավարություն»։ Որքան ատելության խոսք, ապօրինություն, հանրային պառակտում, խայտառակ վարք, ձախողում, տգիտություն, դիլետանտություն, կեղծիք, ստախոսություն, դավաճանություն ու կործանված Հայրենիք կա այս դեռևս թրքամետ բառերի մեջ։

Փաստորեն՝ «Հայոց բանակի գեներալ»+«հայոց կառավարություն»=մարտական եղբայրությու՞ն։

Մարտական եղբայրություն, որը վերածվեց պարտության ու ինքնագոհ կապիտուլյացիայի՞։

Մարտական եղբայրություն, որը կործանե՞ց հայոց պատմության արցախյան փառավոր էջերը։

Մարտական եղբայրություն, որը բերեց հայրենազրկմա՞ն, հազարամյա հոգևոր-մշակութային ժառանգության մի մեծ հատվածի թրքացմա՞ն, արժեցավ հազարավոր երիտասարդ կյանքե՞ր։

Մարտական եղբայրություն, որն իր «ավագ եղբոր»-ից դժգոհելով և նրա հրաժարականը պահանջելով՝ ծառայում է «ավագ եղբոր» պատճառով քայքայվող Հայրենիքին...

«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, որի կառավարությունը ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, որոնցից մեզ պաշտպանում է Ռուսաստանի Դաշնությունը»։ ԳՇ պարոնայք գեներալնե՛ր, ահա՛ այն ողջ իմաստը, որը ձեր դավաճան կառավարությունը դրել է ձեր ծառայության հիմքում։

Ինչևիցէ, այսպես երկար շարունակվել չի կարող։ Հայոց պետականությունը կգտնի իր վերականգնման ուղին՝ առանց կապիտուլյանտի։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը