Լրահոս

27.05.2011 16:32


ՀՅԴ ներկայացուցիչ. «Այսօր ամենաարագը կարող են լինել արտահերթ նախագահական ընտրությունները»

ՀՅԴ ներկայացուցիչ. «Այսօր ամենաարագը կարող են լինել արտահերթ նախագահական ընտրությունները» -Արտահերթ այսօր ամենաարագը կարող են լինել նախագահական ընտրությունները, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Բայց այդպիսի ցանկություն մենք չենք տեսնում, նախադրյալներ էլ չկան,- «Հայելի» ակումբում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը,– երկրորդ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները ցանկությամբ չեն լինում. դա նախատեսված է Սահմանադրությամբ։ Չորս հնարավոր տարբերակ կա, որոնցից մեկն արդեն անցել է։ Նա ընդգծել է, որ կետերից մեկն այն է, որ առնվազն 3 ամիս պետք է փաստվի, որ ԱԺ–ն չի աշխատում. –Իսկ դա ե՞րբ կարող է լինել։ Այս նստաշրջանն ավարտվեց, հաջորդը կսկսվի սեպտեմբերին, պարզ հաշվարկ կարող եք կատարել՝ հենց սեպտեմբերից սկսեց չգործել, երեք ամիս եթե հաշվենք, գալիս են դեկտեմբերի կեսերը, և եթե այդ պահին արձանագրվի, որ այս է, այն է, որ հայտարարվի արտահերթ, արդեն հունվար–փետրվարն են գալիս։ Արտահերթը ո՞րն է։ Եթե կարևորը բառերն են, ոչ թե գործերը, մեր վիճակը միշտ մնալու է անմխիթար։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից  իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանին հանձնելու հավանականությանը, Ա. Ռուստամյանն ասել է, որ նման լուրջ կանխատեսումներ անելու համար «մի քիչ շատ պետք է քեզ մարգարեի տեղ դնես»։ –Իրավիճակն է միշտ ստիպում։ Նորից եմ ասում՝ ի՞նչ է պայմանավորվել մինչև երկխոսությունը՝ տեղյակ չեմ։ Կարող եմ միայն եզրակացնել,– ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը