Կարծիք

23.03.2021 10:56


Սպան ու գեներալը չեն կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ

Սպան ու գեներալը չեն կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ
Ամաչում եմ
Սիրելի հայրենակիցներ․
Ես արդեն երկար ժամանակ է, որ էլ չեմ զարմանում մեր երկրում տեղի ունեցող ազգակործան դեպքերի վրա, դա բոլորի համար պարզ է, որ այս իշխանությունները թուրքի կամակատար են։
Բայց այս ամենի պայմաններում ես ամաչում եմ․
-որ դեռ այս անհայրենիք ու սրբություն չունեցողն է Ինձ, իմ Պետությունն ու իմ ամբողջ Ազգին ներկայացնում,
-որ անպատիժ հարձակվեց մեր սուրբ եկեղեցու վրա,
-որ փոխեց մեր Պատմությունը, Հայ գրականությունն ու Ավանդական հայ մարդու տեսակը,
-որ փոխեց ու կործանեց մի ամբողջ արժեհամակարգ, որտեղ մարդն ուներ պատիվ ու արժանապատվություն, ուներ Հայրնիք, ուներ Սրբություններ, Հող ու ջուր, Պապերի Գերեզմաններ,
-որ կար հոյս ու լույս վաղվա օրվա ու ապագայի հանդեպ։
Եվ հիմա ես ամաչում եմ, որ մենք ոչինչ չկարողացանք անել այս արհավիրքի դեմն առնելու համար։
Իր լկտի ստերին, անօրինականություններին, բռություններին, հակասահմանադրական գործողություններին ու անբարոյական ապրելակերպին մենք փորձեցինք հակադարձել բարոյականությամբ ու օրինականությամբ։ Մի բան, որը իշխող ստորությանը համարժոք չէր կարող լինել։
Այսօր ես ամաչեցի նաև գեն շտաբի և պն-ի ղեկավար կազմի փոխարեն։ Ես ամաչեցի որպես Քաղքացի, որպես Տղամարդ, որպես Գեներալ։
Լավ բա որտեղ է ձեր տղամարդկությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը։ Դուք վեր եք թռնում <<ոտքի>> հրամանի տակ, հեզ ու նրբին սեթևեթելով լսում մի ստահակի խոսքը,որը կործոնեց մեր Արցախը, մեր Երկիրն ու մեր Բանակը ու ոչ մի ծպտուն չեք հանում։
Տղամարդը առավել ևս սպան ու գեներալը չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, Հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ։ Դուք ավելի քան 40 գեներալ ու գնդապետ հիշեք ինչ եք ստորագրել։
Հիմա եթե կարող եք պատվով ու արժանապատվությամբ փորձեք նայել ձեր կնոջ, ձեր զավակների ու դեռ փառք աստծու չզոհված ձեր զինվորների աչքերին։
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ եթե ձեր մեջ դա դեռևս մնացել է։
Քննչական կոմիտեի գլխավոր վարչության նախկին պետ
Թաթուլ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը