Այս իշխանությունն առաջնորդվում է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով. վարչապետ կոչեցյալը գործում է միջնադարյան բռնապետիկի մտածողությամբ. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)
Այս իշխանությունն առաջնորդվում է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով, Օնիկ Գասպարյանի դեպքն առաջինը չէ, երբ դատարանի որոշումը չի կատարվում, անցած տարի Արսեն Թորոսյանը ևս հրապարակայնորեն հայտարարեց, որ չի կատարի դատարանի որոշումը. այս իշխանությունն անտեսում է իրավական պետություն հասկացությունը, ոչնչացնում է այն, արհամարհում դատարանների որոշումները: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Վարչապետ կոչեցյալը չի կարողանում պատկերացնել, որ Հայաստանում որևէ անհատ, ընդդիմություն կամ պետական կառույց կարող է իրեն չենթարկվել, դա միջնադարյան բռնապետիկի մտածողություն է։ Հիշենք ՄԻՊ-ի և ԳՇ-ի դեմ հարձակումները, նա այդպես է խմբագրել իր թերթը, այդ տրամաբանությամբ էլ երկիր է կառավարում։ Փաստորեն բանակը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է ապահովում, այլ ենթարկվում է բռնապետիկին՝ անկախ իրավական հիմքերից»,-ասել է իրավապաշտպանը:
Ըստ Իշխանյանի՝ որևէ երկրի զարգացման հիմքն անկախ դատական իշխանությունն է, մեզ մոտ այն քանդուքարափ է արվում. «ԵԽ անդամ որևէ այլ երկրում ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմիններն օրենսդրորեն չեն ենթարկվում վարչապետին, և զավեշտալի է, երբ ընդդիմադիրներն ասում են՝ բա ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում մեր ահազանգերով։ Ցանկացած քրեական գործի հարուցում վարչապետի ցուցումով է, իրավապահներն ինքնուրույն չեն գործում։ Այն իրավաբան կոչեցյալները, որոնց վրա հենվում է վարչապետը, ցածրակարգ քաղաքական գործիչներ են»:
Հելսինկյան կոմիտեի նախագահի կարծիքով՝ եթե անգամ ստեղծվի ներքին գործերի նախարարություն, ոստիկանապետին կնշանակի ոչ թե նախարարը, այլ անձամբ վարչապետը, նա թույլ չի տա, որ այլ մեկը դա անի. «Հայաստանում ստեղծված է ոչ թե պետական, այլ իշխանական համակարգ, այն պետության հետ կապ չունի, ընդամենն իշխանությունը պահելու համար է։ Իրավապահները շուտով քրգործեր կհարուցեն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ նրանց որոշ նախընտրական ելույթների համար։ Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, որը հիշեցնում է 30-ականներին Իտալիայում իշխանության եկած մեկ այլ թերթի խմբագիր Մուսոլինիի ռեժիմը, երբ նա ասաց՝ մեր ընկերներին և բարեկամներին թույլատրելի է ամեն ինչ, իսկ օրենքները մեր հակառակորդների համար են։ Մեզ մոտ այդ իրավիճակն է»:
Իրավապաշտպանի պնդմամբ՝ ցավալի է, որ ընդդիմությունը տեղի տվեց, և հիմա կուսակցությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են ընտրություններին մասնակցելու մասին: «Ընտրական օրենսգիրքը որևէ կապ չունի ազատ և արդար ընտրությունների հետ, դա դատարկ մտավարժանք է։ Հայաստանում պետության մասին որևէ մեկը չի խոսում, բոլորի խոսակցության թեման ժողովուրդն է։ Վարչապետը ժողովրդի լավ ապրելը պայմանավորում է թուրքահպատակությամբ։ Բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն այս ընտրություններին, կլեգիտիմացնեն Հայաստանի պարտությունը։ Այս ապիկար իշխանության վերարտադրման դեպքում կդառնանք ողորմելի բռնապետական երկիր»,-ամփոփել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Աղբյուրը՝ tert.am