Երեկ, «Յանդեքս» տաքսի ծառայության մեքենայի վարորդը` լսելով, որ ուղևորները Արցախի բարբառով են զրուցել` իջեցրել է նրանց ավտոմեքենայից և բացականչել, որ նրանք գնան իրենց Ղարաբաղում ապրեն
Իմ ընկեր Ռուբեն Մելիքյանն այսօր մի խայտառակ խնդրի մասին բարձրաձայնեց, մասնավորապես` երեկ, «Յանդեքս» տաքսի ծառայության մեքենայի վարորդը` լսելով, որ ուղևորները Արցախի բարբառով են զրուցել` իջեցրել է նրանց ավտոմեքենայից և բացականչել, որ նրանք գնան իրենց Ղարաբաղում ապրեն:
Ներքին ռասիսզմը Հայաստանում միշտ էլ եղել է, մանավանդ արցախցիների նկատմամբ, ուղղակի նախկինում կար իշխանություն, որը չէր խրախուսում դրա արտահայտումները և մարդիկ վախենում էին այդպիսի ազգակործան դրսևորումներից, իսկ հիմա մեզ ղեկավարում են Ադրբեջանից, Թուրքիայից և Սորոսանման հիմնադրամների միջոցով ներքին ռասիսզմը տարածվում է առավելապես տգետ զանգվածների շրջանակներում:
Հայաստանում այդպիսի գլոբալ խնդիրները պետք է լուծել ամենամանր մակարդակի վրա, քանի որ այդ զանգվածը չունի ազգային միասնություն և ամեն մեկն իր համար է քարշ տալիս նվաստ գոյությունն, ապա դրա դեմ պայքարի միջոցներն էլ պետք է լինեն ամնաստորին օղակներից, այսինքն.
Եթե կհանդիպեք այդպիսի դրսևորման, ապա` աշխատեք ճշտել այդ անձի ինքնությունը` հետագայում հանրայնացնելու համար:
1. Հնարավոր բոլոր միջոցներով` պարզեք այդ անձի կամ զավակների և թոռների` բանակում ծառայելու հանգամանքը: Որպես կանոն` այդ տականքները որոշակի կոռուպցիոն եղանակներով խուսափել են ծառայությունից կամ այդպես են վարվել իրենց անպիտան սերունդների հետ: Այդ հանգամանքը իրավապահների կողմից կենթարկվի վերստուգման:
2. Հնարավորության սահմաններում պարզեք, թե Հայաստանում գործող աղանդավորական կամ սորոսական կազմակերպություններից որի հետ ունեն կապեր իրենք կամ իրենց մերձավոր ազգականները, ումից նրանք ունեն նյութական կախվածություն:
Եթե էդ մտավոր հետամնացները գիտակցեն, որ ամեն անգամ նման հանցանք կատարելուց հետո, իրենց ուղնուծուծով ստուգելու են և հանրայնացնեն, ապա այլևս կվախենան նման քայլի գնալուց` անկախ իրենց թուրք տերերի ցանկությունից:
Երեկ, «Յանդեքս» տաքսի ծառայության մեքենայի վարորդը` լսելով, որ ուղևորները Արցախի բարբառով են զրուցել` իջեցրել է նրանց ավտոմեքենայից և բացականչել, որ նրանք գնան իրենց Ղարաբաղում ապրեն
Ռաֆայել Գևգորյանի ֆեյսբուքյան էջից