Մոլորություն է տեսակետը, թե ապաշրջափակումը, շուկաների բացումը ձեռնտու է ՀՀ տնտեսության համար․ մենք չենք կարող Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտուր անել․ Կառլեն Խաչատրյան
Կառավարությունը, երբ խոսում է ճանապարհների ապաշրջափակման տնտեսական օգուտների մասին, պետք է կոնկրետ հաշվարկներ ներկայացնի, որպեսզի հանրությունը հասկանա, թե իրականում այդ ինչ տնտեսական էֆեկտների մասին է խոսքը, քանի որ ես և շատ մասնագետներ որևէ դրական տնտեսական էֆեկտ չենք տեսնում։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապաշրջափակումը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, քանի որ մենք պետք է հուսալի երկաթուղային կապ ստանանք Ռուսաստանի և Իրանի հետ, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել։
Կառլեն Խաչատրյանը նկատեց, որ մինչև այսօր լուծված չեն ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգային հարցերը ու հստակեցված չեն այն երաշխիքները, որոնք նույն տնտեսվարող սուբյեկտներին պետք է տրվեն բեռները անվտանգ տեղափոխելու իմաստով։
«Բացի այդ կառավարությունը պետք է մատնանշի այն ապրանքները, որոնք մենք առաջարկելու ենք։ Մեր գնահատումներով մենք չունենք նման պոտենցյալ, այնպիսի ապրանքներ, որոնցով հնարավորություն ունենանք մրցակցել ադրբեջանական կամ թուրքական շուկաների հետ, հետևաբար խոսել, որ ապաշրջափակումը և շուկաների բացումը ձեռնտու է Հայաստանի տնտեսության համար, կարծում եմ՝ մոլորություն է։ Եթե մենք սխալ ենք, ապա կառավարությունը պետք է հիմնավորի»,–ասաց նա։
Ըստ տնտեսագետի համոզման՝ չի կարելի թշնամական երկրների հետ ակտիվ տնտեսական հարաբերություններ զարգացնելու քարոզ անել։ «Դա ուղղակիորեն կործանարար է մեր երկրի համար լինելու և ցավում եմ, որ կառավարությունում չեն հասկանում դրա բացասական հետևանքները։ Մենք թշնամական երկրների հետ տնտեսական հարաբերություններ խորացնել չենք կարող, ու կառավարությունը փորձում է հրամցնել այն թեզը, որ հազարավոր հայորդիների կորստի, տարածքների կորուստի փոխարեն որոշակի տնտեսական օգուտ կունենանք։ Իմ կարծիքով որևէ արժանապատիվ հայի համար ցանկացած տիպի տնտեսական էֆեկտ չի կարող փոխհատուցել այն կորուստները, որոնք մենք կրել ենք, առավելևս այդ տնտեսական օգուտները շատ չհիմնավորված են ու զուտ հայտարարությունների մակարդակով են ներկայացվում»,–ասաց նա։
Տնտեսագետը նկատեց նաև, որ դեռևս ոչ հստակ պայմանավորվածություններ կան միայն ճանապարհների ապաշրջափակման հարցի շուրջ և մոտ ապագայում դրա հնարավորությունը չի երևում։
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրման արգելքին, ապա Կառլեն Խաչատրյանը նկատեց, որ դա վեց ամսով է կիրառվել և դեռևս կառավարությունը դիրքորոշում չի հայտնել թե պատրաստվո՞ւմ է արդյոք դիմել ԵԱՏՄ գործընկերներին ևս վեց ամսով երկարաձգելու համար։
«Այդ արգելքը դրվեց պատերազմի ընթացքում, երբ հասարակությունում բացասական էմոցիոնալ վիճակ կար, այդ առումով գուցե քաղաքական դիվիդետներ շահելու համար այդ որոշումը կայացվեց ու չի բացառվում մենք ունենանք հակառակ որոշումը, առավելևս կառավարության, Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները հստակ քարոզ են անում, որ Թուրքիայի հետ մենք պետք է շուկաները բացենք ու ազատ մրցակցենք։ Եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման և երկուստեք շուկաները մեկը մյուսի համար բացելու հեռանկարի անհրաժեշտության մասին, ենթադրելի է, որ այդ արգելքը պետք է վերացվի, ինչը մեր տնտեսության համար բնականաբար դրական էֆեկտ ունենալ չի կարող, որովհետև մեզանից ութսուն անգամ ավելի մեծ տնտեսություն ունեցող Թուրքիայի հետ ուղղակիորեն չենք կարող մրցակցել»,–ասաց նա։
Ըստ տնտեսագետի՝ չհիմնավորված տնտեսական շահերի համար կառավարությունը զիջում է մեր ազգային, պետական շահը, արժանապատվությունից։ «Եվ դա փորձում է քարոզել պետական մակարդակով՝ հասարակության լայն զանգվածներին մոլորության մեջ գցել, ինչը անթույլատրելի է և իմ կարծիքով ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ մենք չենք կարող առևտրատնտեսական հարաբերություններ խորացնել։ Մենք չենք կարող Թուրքիայի, Ադրբեջանի արածները շրջել, որ իրար հետ առևտուր անենք ու մի քանի կիլոգրամ միրգ ավելի էժան գնով ուտենք, իմ կարծիքով՝ դա բարոյական չէ»,–ասաց նա։