Կարծիք

22.03.2021 22:32


Լավ, ո՞նց չեք հասկանում, որ սա այլևս ապականության անդառնալիության կետն է

Լավ, ո՞նց չեք հասկանում, որ սա այլևս ապականության անդառնալիության կետն է
Գեղամ Նազարյանն իմ ընկերն է։ Մենք միասին երկար տարիներ աշխատել ենք «Հայկական ժամանակում»։

Գեղամի որդի Աբգարը, ով զոհվեց այս պատերազմի հենց առաջին օրերին ու ամիսներ շարունակ դիակը չկար, մեծացել է մեր աչքի առաջ՝ Աշոտ Փաշինյանի հետ։
Ու ոմն աղբ՝ Ando Grigoryan անունով, ով էդքան տղամարդկություն չունի չթաքնվելու ֆեյք էջի տակ, ամենանողկալի հայհոյանքներն ու սպառնալիքներն է գրել սպանված զինվորի հորը՝ սպառնալով հենց իր տան շքամուտքում հաշվեհարդար տեսնել։

Կարծում եմ, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որ երբ ուզում են՝ արագ գտնում են ֆեյքի իրական տիրոջը, այս դեպքում եւս նույնքան օպերատիվ կլինեն։

Ու ամեն օր գեներացնելով էսպիսի ատելություն եւ կեղտ՝ էսպես էլ ընտրությա՞ն եք գնում, որ քարոզարշավները վերածեք արյունալի հաշվեհարդարների։

Լավ, ո՞նց չեք հասկանում, որ սա այլեւս ապականության անդառնալիության կետն է։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը