Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական գործունեությունը ծավալում է՝ օգտագործելով հասարակության լայն շերտերի անտեղյակությունը
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի այցելության ընթացքում ևս մեկ անգամ խոսեց 2018 թ-ին իրականացրած հեղափոխության գաղափարական հիմքի մասին, այս անգամ ներկայացնելով այն որպես քրիստոնեական և բերելով Պողոս Առաքյալի օրինակը, ով փարիսեցի էր և հալածում էր քրիստոնյայներին, սակայն դարձի եկավ Դամասկոսի ճանապրհին: Այս առնչությամբ մի քանի դիտարկում.
1.Կդժվարանամ հստակ ուղերձները և հայտարությունները հիշել, սակայն Նիկոլ Փաշինյանը հեղափոխության գաղափարական հիմք է համարել նաև Գանդիի, Մանդելայի և այլոց գաղափարախոսությունները, որոնք կրել են համամարդկային, բարեսիրական գաղափարներ, սակայն չեն ներկայացվել որպես քրիստոնեական: Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում՝ հավասարեցնելով ապիկար կառավարումը աստվածային տնօրինության հետ:
2.Նման համեմատությունները, ուղղակի մոլորեցնում են, ինչպես շատ աղանդավորներ, որոնք կտրում են Աստվածաշնչից որոշակի տողեր և սկսում են մեկնաբանել դրանք, որպես լիարժեք ճշմարտություններ, այն ինչ Սուրբ Գիրքը կարելի է հասկանալ միայն իր ամբողջականության մեջ: Նույնկերպ, երբ անդարադարձ է լինում Պողոս Առաքյալի անցյալին՝ խոսքը ինքնաշտկման, ինքնակատարելագործման մասին է: Եթե «դարձի չեկած» մարդիկ Սողոսներն (Պողոս Առաքյալի անունը մինչ Դամասկոսի ճանապարհին դարձի գալը) են, ապա ո՞վ է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
3.Ո՜չ Աստվածաշնչում, ո՜չ եկեղեցական ավանդության մեջ երբեք չեք տեսնի մի մարդ, որ ատելություն է սերմանում և հաճելի է Աստծուն: Ի՞նչու են մարդիկ քարոզում ատել դիմացինին, որովհետև այդպես կարելի է խուսափել սեփական թերությունները տեսնելուց: Քրիստոնյայի կյանքը հարատև ինքնակատարելագործման մեջ է, եթե մարդ չի ձգտում ավելի լավը դառնալ, արդեն իսկ մեղքի մեջ է: Այդ իսկ պատճառով, քրիստոնյան, երբեք ինքն իրեն հպարտ չի կոչում: Նման կերպ վարվում են անկրոն մարդիկ, որ չունեն կուռ արժեհամակարգ, որոնց համար հավատը սկսվում և ավարտվում է սեփական շահով:
3.Իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը իրենց քաղաքական գործունեությունը ծավալում են՝ օգտագործելով հասարակության լայն շերտերի անտեղյակությունը այս կամ այն հարցերին, իսկ հարկ եղած դեպքում, նրանք սկսում են կամայականորեն մեկնաբանել սեփական արտահայտությունները: Նման հեղհեղուկությունը չի կարող չհակասել Աստվածային Վեմին՝ Սուրբ Եկեղեցուն: Անհնար է երկու Տիրոջ ծառայել՝ մի կողմից խոսել վրեժի, մյուս կողմից բարեգթության, մի կողմից խաղաղասիրության, մյուս կողմից պատերազմի: Ես չեմ ընկալում առաքինություն, որտեղ համասեռամոլությունը ընդունելի և սովորական երևույթ է, որտեղ կարելի է մեծ գումարներ ծախսել տարբեր ֆիլմերի վրա, սակայն անմխիթար վիճակում թողնել հարյուրավոր կոթողներ և ընտանիքներ: Ընդհանրապես, երբ բարոյականությունը դառնում է հանրային, այն շատ արագ վերածվում է փարիսեցիության:
4.Եթե իշխանավոր մարդիկ իրենց Եկեղեցու զավակ են համարում, ես ուրախ եմ, բայց երբ այդ զավակաները մսխում են իրենց ծնողի դարերի միջով պահպանած արժեքները, կարծում եմ հարց է առաջանում, արդյոք նման զավակներ պետք են, թե՝ ոչ:

Տիգրան քահանա Բադիրյան