Լրահոս

27.05.2011 15:51


«Մեծ ութնյակի» առաջնորդները գտնում են, որ Քադաֆին Լիբիայում ապագա չունի

«Մեծ ութնյակի» առաջնորդները գտնում են, որ Քադաֆին Լիբիայում ապագա չունի

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ֆրանսիական Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովում երկրների առաջնորդների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ապագա չունի ժողովրդավարական Լիբիայում, և պետք է հեռանա։

«Քադաֆին և լիբիական կառավարությունը չեն կարողացել իրականացնել խաղաղ բնակչության պաշտպանության վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները և կորցրել են իրենց օրինականությունը։ Քադաֆին այլևս ապագա չունի ժողովրդավարական Լիբիայում, նա պետք է հեռանա»,–ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին լրագրողներին ասել է. «Մենք չենք ասում, որ Քադաֆին պետք է աքսորվի։ Նա պետք է վայր դնի իշխանությունը, և ինչքան ավելի արագ, այնքան ավելի մեծ կլինի նրա ընտրությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը