Լրահոս

27.05.2011 15:19


Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանը մերժեց Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»

«Ադրբեջանը փաստացի մերժեց եւ արհամարեց երեկ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչը համաձայնություն տալ բանակցային սեղանին գտնվող մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին»-   ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մեկնաբաներով Ադրբեջանի ԱԳՆ այսօր տարածված արձագանքը Դովիլում երեկ ընդունված եռանախագահների հայտարարությանը, որտեղ կոչ էր արվում հունիսին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն տալ արցախյան հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին:

Շարմազանովը  նաեւ ընդգծեց, որ Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ հստակ իր պատասխանը տվել է համանախագահների առաջարկություններին, այն ինչ Ադրբեջանը, փորձում է խուսանավել՝ դրանով, ինչպես նաեւ այլ ապակառուցողական քայլերով, փակուղի մտցնել բանակցությունները:

Շարմազանովը նշեց նաեւ, որ նման քայլով Ադրբեջանը փորձում է խափանել Կազանում «Կարծում եմ, ինչպես միջոնրդները, այնպես էլ միջազգային հանրությունը, համապատասխան հետեւություններ կանեն Ադրբեջանի նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ» – եզրափակեց պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը