Կարծիք

22.03.2021 13:38


Այ Արտակ, շուռնուխցուն ադրբեջանցիները, առանց ձեր նշված Կառավարության ներկայության, տներից դուրս հանեցին ու տիրացան...

Այ Արտակ, շուռնուխցուն ադրբեջանցիները,  առանց ձեր նշված Կառավարության ներկայության, տներից դուրս հանեցին ու տիրացան...
Էս Արտակ Դավթյանը լու՞րջ ա գրել այս բառերը.
«ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»:
Լու՞րջ է ասել
«անվտանգությունը ապահովելու»
«տարածքային ամբողջականությունը ապահովելու»,
«սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու»
մասին:
Նշված «Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո» մենք ունեցանք`
Ահռելի մարդկային կորուստ , որոշ տվյալներով` 4000-6000,
Ահռելի քանիակի անդամալույծներ , որոշ տվյալներով` 10000 ավել,
Հարյուրավոր գերիներ,
Հազարավոր անհետ կորածներ,
Հազարավոր ունեզուրկ փախստականներ ,
Սա՞ է անվտանգությունը, պարոն Արտակ Դավթյան :
Նշված «Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո» մենք ունեցանք`
Արցախի տարածքի 75% կորուստ,
Սյունիքում համայնքների, տարածքների, 21 կմ ճանապարհի կորուստ,
Առաջիկայում Տավուշի մարզի և Նախիջևանի հարակից համայնքների կորուստ ,
Սա՞ է տարածքային ամբողջականությունը ապահովումը, պարոն Արտակ Դավթյան :
Նշված «Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո» մենք կորցրեցինք`
Արցախի, որը Հայաստանի վահանն էր, անվտանգության ապահովման իրավունքը,
Պաշտպանված սահմանները` ամբողջ Հայաստանի և Արցախի հպման եզրագծով, որտեղ գյուղացին է պահում ՀՀ սահմանները,
GPS-ով, առանց նշված Կառավարության մասնակցության, գծված սահմաններ,
ՀՀ սահմանից ներս ադրբեջանական ճանապարհային ցուցանակներ, տեղադրված ադրբեջանական զորքերի կողմից, առանց նշված
Կառավարության մասնակցության,
Սա՞ է սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը, պարոն Արտակ Դավթյան :
Այ Արտակ, շուռնուխցուն ադրբեջանցիները,
առանց ձեր նշված Կառավարության ներկայության, տներից դուրս հանեցին ու տիրացան...
Մի´ խեղաթյուրեք իրականությունը ձեր պաշտոնի խաթր:
Պարզապես, մի´ արեք:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը