Լրահոս

27.05.2011 15:01


Ա. Մուսինյան. «...ԼՂ հարցում շատ աշխույժ պրոցեսներ են»

Ա. Մուսինյան. «...ԼՂ հարցում շատ աշխույժ պրոցեսներ են»

Մամլո ասուլիսի  ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով երեկ Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ԼՂ կարգավորման վերաբերյալ ընդունած  հայտարարությանը, ասել է, որ ՀԱԿ–ում այդ հայտարարությունը մանրամասն ուսումնասիրվում է, և լիարժեք գնահատական այդ հայտարարության վերաբերյալ դեռ կտրվի։

–Բայց, այնուամենայնիվ, նշեմ, որ Դովիլում  ստորագրված փաստաթուղթը ցույց է տալիս, որ ԼՂ հարցում շատ աշխույժ պրոցեսներ են, և ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը քաղաքական հարցերից ամենակարևորն է մեր երկրում,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը