Կարծիք

22.03.2021 11:52


Ի՞նչ է անում Նիկոլը՝ համբուրելով զոհվածների հարազատների ձեռքերն ու ոտքերը

Ի՞նչ է անում Նիկոլը՝ համբուրելով զոհվածների հարազատների ձեռքերն ու ոտքերը

«Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ»: Ահա այսպես է Նիկոլը հիմա շփվում ժողովրդի հետ։ Նա չոքեչոք գյուղից գյուղ է գնում ու… փորձում ամրագրել անցած պատերազմում Ադրբեջանի հաղթանակը։

Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Նիկոլն ընտրությունների է պատրաստվում։ Ընտրություններ, որոնց հիմնական հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանում նրա կամ ուրիշ մեկի իշխանություն լինելուն, այլ պատերազմի արդյունքները հանրության կողմից հաստատելուն կամ մերժելուն։ Նիկոլի հաղթանակը նշանակելու է պատերազմի արդյունքների լեգիտիմացում։ Ահա այսպիսի յուրօրինակ հանրաքվե՝ կարծում եմ նախապես հայտնի արդյունքներով։

Ուրեմն ի՞նչ է անում Նիկոլը՝ համբուրելով զոհվածների հարազատների ձեռքերն ու ոտքերը, համոզում է կրկին իր օգտին քվեարկել։ Ճիշտ է՝ ամրագրում է Հայաստանի կապիտուլյացիան։ Այսինքն, երկաթբետոնե հիմքեր է ստեղծում Հայաստանում և ընդհանրապես մեր տարածաշրջանում թշնամու դոմինանտ դերակատրության համար։

Սա շատ պարզ իրողություն է, որը հնարավոր չէ չհասկանալ։ Մարդիկ պետք է իմանան, որ պայքարելով հանուն իր հաղթանակի՝ Նիկոլն իրականում պայքարում է Հայաստանի ու հայ ժողովրդի վերջնական պարտության համար։ Եվ քանի որ սա չափազանց ակնհայտ իրողություն է, ես վստահ կարող եմ պնդել, որ Նիկոլը դա գիտակցված է անում։ Դա է իր ծրագիրը՝ նա պետք է ամրագրի մեր պարտությունը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը