Արամ Կարապետյան. «ԼՂ հարցում հունիսին արտառոց դեպքեր չեն գրանցվի»
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանրապետական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը և «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Բանախոսներն իրենց տեսակետներն են ներկայացրել երեկ եռանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության մասին։
Արամ Կարապետյանի կարծիքով հունիսին փորձ կարվի մերձեցնել հիմնարար սկզբունքները, ինչը շատ բարդ խնդիր է լինելու. «Սակայն որևէ արտառոց դեպք դեռ չի լինի, քանի որ հիմնարար սկզբունքներն իրարամերժ են. երկու կողմերն էլ կանգնած են խիստ դիրքորոշումների վրա»,–ընդգծել է ՆԺԿ ղեկավարը։
Ռ. Պետրոսյանն էլ նշել է.
–Մի բան պարզ է՝ այսօր ամբողջ աշխարհը դատապարտում է և չի ընդունում այն պետությունների քաղաքականությունը, որոնք բխում են ուժի դիրքերից կամ ուժ կիրառելու սպառնալիքներից, որը շատ կարևոր և ձեռնտու է Հայաստանի համար,–այնուհետև ավելացրել,–այսինքն՝ բացառվելու է պատերազմը։

7or.am