Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ–ը խանդով չի՞ վերաբերվում նրան, որ վերջին շրջանում ՀԱԿ–ից հիասթափված զանգվածը բավական ակտիվ փորձ է անում միավորվել այլ ընդդիմադիր ուժերի հետ և առանձին, նոր ընդդիմադիր թև ստեղծել, ասել է, որ չի հասկանում՝ ինչ նկատի ունեն ՀԱԿ–ից հիասթափված զանգված ասելով։
–Ցանկացած քաղաքացու, քաղաքական ուժի, քաղաքացիական միավորման համար, որոնք իրենց առջև դրել են այս արատավոր համակարգի ապամոնտաժման խնդիրը և այդ ուղղությամբ անում են ռեալ քայլեր, այլ ոչ թե իմիտացիոն, մենք միայն ուրախ ենք։ Մենք երբեք ամբողջ ընդդդիմադիր դաշտը միավորելու խնդիր չենք դրել, թեև, մեծ հաշվով, մենք համարում ենք, որ ընդդիմությունը միավորված է, բայց կարող եմ նաև ասել, որ ձեր նշած ուժերի վերջին շրջանի գործողությունները ո՛չ մեզ, ո՛չ էլ, վստահ եմ, հասարակությանը չեն համոզում այդ ուժերի ցանկությունների անկեղծությունը,–ասել է նա։
ՀԱԿ–ի հետևորդները չե՞ն հիասթափվել

7or.am