Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են մայիսի 27–ին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությանը։
–Հայտարարությունը բավական նպաստավոր էր մեզ համար։ Առավել ևս՝ ամբողջ աշխարհը գիտի մեր տեսակետը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,–հայտարարությունն ուղղված էր ոչ թե մեր հասարակությանը, այլ ադրբեջանական կողմին։
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նշել է, որ այդ հայտարարությունից լուրջ հետևություններ պետք է անի ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ Ալիևը։
–Ի ուրախություն բոլորիս՝ եթե ՀՀ որդեգրած սկզբունքը նախկինում ընդունելի էր աշխարհի և մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, այլևս դարձավ նաև իրենց սեփականությունը, որովհետև հենց առաջին տողում ընդգծվում է խաղաղ կարգավորման մասին,–նշել է Հ. Մարգարյանը,–երկրորդ՝ մեկ անգամ ևս զգուշացրեցին, որ ով սկսի պատերազմական գործողություններ, բնականաբար, նա՛ է առաջինը տուժելու, ինչի մասին մենք շատ ենք խոսել։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարել է, որ այդ հայտարարության մեջ, ցավոք, չկա տարանջատում Հայաստանի և Ադրբեջանի վարքագծի միջև, և, ըստ էության, հավասարության նշան է դրված երկու կողմերի միջև, որն անընդունելի է հատկապես Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և զինադադարն անընդհատ խախտելու պայմաններում։

7or.am