Կարծիք

21.03.2021 19:24


Չներեք երբեք, որ Ձեզ թիկունքից դավաճանեցին. զոհված հերոսի մայր

Չներեք երբեք, որ Ձեզ թիկունքից դավաճանեցին. զոհված հերոսի մայր

Երջանկությանս վերջին օրը՝ 2020թ․ սեպտեմբեր 26։ Ու խլեցին այն ինձանից, հազարավոր ծնողներից, դարձրեցին սևազգեստ ու սգավոր։ Դարձրեցին անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Էս ի՞նչ արեցին, էս ո՞նց վարվեցին մեր երեխաների նկատմամբ, ի՞նչ է՝ միս էին ու դուք էլ աղացիք պրծա՞ք, ամեն ինչ ավարտված համարեցի՞ք, անհետ կորածներին գտա՞ք, գերիներին բերեցի՞ք ու ձեզանից գոհ անցել եք ընտրական քարոզարշավի։ Ու մի բան էլ գոհ հայտնում, թե զոհերի թիվը 4000-ից չի անցել։

Սա երկրի իշխանությո՞ւն է, թե՞ կրկես։ Էս ի՞նչ ջերմ ընդունելություն է աղ ու հացով, փաստորեն տենց եք ընդունում ՏՂԵՐՔԻ արյունը, տենց եք հարգում։ Ցավ ու էլի ցավ եմ ապրում, ախր ո՞ւմ համար, ինչի՞ համար գնացիք, ՏՂԵՐՔ, սրա՞նց, որ հանգիստ քնում են, գուրգուրում իրենց երեխաներին՝ առանց խղճի խայթ զգալու։ Ափսոս ՏՂԵՐՔՍ, չներեք երբեք, որ Ձեզ թիկունքից դավաճանեցին։

Զոհված 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը