Լրահոս

27.05.2011 14:35


ՀՀԿ–ական պատգամավորը սխալ է գնահատում վարչապետի ելույթում նկատված միտումը

ՀՀԿ–ական պատգամավորը սխալ է գնահատում վարչապետի ելույթում նկատված միտումը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանրապետական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՅԴ–ն առաջարկել էր Ազգային Ժողովում քվեարկության դնել կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ հարցը, և այդ առաջարկին դեմ են քվեարկել կոալիցիայի ընդամենը 13 ներկայացուցիչ, ասել է, որ եթե կողմ լինեին, ապա կողմ կքվեարկեին։ Նա խոստովանել է, որ կառավարության աշխատանքի բարելավման կարիք կա, բայց ժամանակը չէ, որ անվստահություն հայտնվի կառավարությանը, ու հավելել է, որ եթե գա այդպիսի ժամանակ, անպայման կքվեարկեն։

–Պատգամավորների իրավունքն է իրենց ուզած ձևով արտահայտել իրենց վերաբերմունքը բարձրացվող հարցերին,–ընդգծել է Ռ. Պետրոսյանը։

Նա նշել է, որ վարչապետի ելույթից զգացվում էր, որ այսօրվա վիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է նախորդ իշխանության վրա։

–Այդպիսի միտում կար, բայց արդեն երեք տարի էլ ինքն է ղեկավարում կառավարությունը, ու այդ միտումը շատ սխալ եմ գնահատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը