Փոփոխություն բյուջեում. անապահովներին տրվող գումարը 70 միլիոնով կկրճատվի, կուղղվի այլ ծրագրի
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2021 թվականի բյուջեում, որպեսզի կարողանա ավելի վաղ իր ընդունած որոշման արդյունքում ստանձնած պարտավորությունները կատարել։
Խնդիրն այն է, որ դեռևս 2020 թվականին Կառավարությունը մեծ շուքով ընդունեց սոցիալական աջակցություն ենթադրող մի որոշում (14.05.2020թ. N 968-Լ), որով պարտավորվեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում աջակցություն տրամադրել։ Այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած, բանկեր դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում նախարարությանը դիմած քաղաքացիներին։
2020 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար հատկացվել էր առաջին եռամսյակի համար՝ 131.690.0 հազ. դրամ, որը 2021 թվականի փետրվարի 25-ի դրությամբ սպառվել էր, ուստի հիմա Կառավարությունը որոշել է պակասող գումարը վերցնել մեկ այլ ծրագրի համար նախատեսված գումարից ու ուղղել այս ծրագրին։
Ուշագրավ է, որ պակասող գումարը Կառավարությունը որոշել է կրճատել անապահով սոցիալական խմբերին աջակցություն ծրագրի համար բյուջեով նախատեսված գումարից. ստացվում է՝ անապահով մի խավի համար նախատեսված գումարը կրճատում և ուղղում են մեկ այլ խմբին աջակցելու նպատակով։
Կառավարության ընդունած որոշմամբ՝ անապահով այդ խմբի համար հատկացված գումարը կկրճատվի 70 միլիոն դրամով և կուղղվի այլ ծրագրի շահառու 84 ընտանիքի։

Աղբյուրը՝ 168.am