Երբ մեկ շաբաթ էիր վարչապետ, իսկ ըստ իս՝ իշխանազավթ, հողերը հանձնելու մտադրությանդ մասին հայտարարողներից մեկը ես էի։ Դու եկար ապազգային լոզունգների ալիքով և սոցիալական արդարության մասին ստահոդ, լալահառաչ քո ծղրտոցով, որ պառակտես հասարակությանը, այսինքն՝ Բանակի թիկունքը։
Հայրենասիրությունն ու ազգայինը նսեմացնող ագիտացիայովդ լցրեցիր ողջ երկիրը, ընդհուպ ծաղր՝ հայ ավանդական ընտանիքներին ուղղված:
Իշխանազավթումդ մեր ազատամարտից ավելի կարևոր հայտարարեցիք:
Վեհափառ Հայրապետի դեմ արշավը չդատապարտեցիր: Վեհարանը պղծեցին, քո ապազգային ալիքի ներքո: Արցախցիներ և հայաստանցիներ բաժանարար, թշնամական գծեր քաշեցիր։
Արցախյան հարցի կարգավորման գործընթացից ջնջեցիր Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը:
ալիևին կիրթ հռչակելուն զուգընթաց, մեր պայքարի տղերքից փորձեցիր հակահերոսներ ու ժողովրդի թշնամիներ սարքել:
Կիսագրագետ զանգվածներին քեզ վահան դարձնելով, մշտապես բորբոքված պահեցիր հասարակության մեջ սերմանածդ թշնամանքը:
Եվ այս անհերքելի իրողությունները կարող էին ծառայել մեր ազատագրած հողերը պահելու՞ն, թե՞ հանձնելուն, մե՞ր, թե՞ թուրք-ադրբեջանական շահերին:
Արյամբ քաղաքականություն մտածը այլոց է մեղադրում արյուն թափելու մտադրության մեջ։
Ստի արքան ճշմարտությունից է խոսում։
Այնպես ինչպես Արցախը հանձնեց, հիմա Սյունիքն է փորձում հանձնել՝ ամեն ինչի պատրաստ ու ամեն գնով։
Ասում է՝ մենք չենք ուզում թշնամանալ: Այսինքն, մեր ժողովրդին կոտորեն, մեր Հայրենիքը ուզենան զավթել, մեզ, որպես պետություն ուզենան ոչնչացնել, չթշնամանա՞նք: Սրիկան սեփական փորձից ելնելով ասել կուզե՝ ժողովուրդ թողեք թուրքերին, թող գան ձեզ տեր ու տիրական դառնան...
Լավ, այսքան խեղված մտածողություն և լրբություն ովքե՞ր, ե՞րբ, որտե՞ղ սերմանեցին այս անպետք արարածի մեջ ու փաթաթեցին մեր Ազգի, Հայրենիքի վզին:
Ստի արքան ճշմարտությունից է խոսում