Կարծիք

20.03.2021 17:26


Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են ամենաբարձր գաղտնիության պայմաններում․ նույնիսկ ՊՊԾ պլանավորման բաժինը նախապես չի տեղեկացվում այցի մասին

Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են ամենաբարձր գաղտնիության պայմաններում․ նույնիսկ ՊՊԾ պլանավորման բաժինը նախապես չի տեղեկացվում այցի մասին

Տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են ամենաբարձր գաղտնիության պայմաններում: Նույնիսկ ՊՊԾ պլանավորման բաժինը նախապես չի տեղեկացվում այցի մասին: Պլանավորման բաժնի թիկնապահների անմիջական պարտականությունների մեջ է մտնում մասնակցել պահպանվող օբյեկտի՝ տվյալ դեպքում վարչապետի, տեղաշարժման ուղղությունների և գրաֆիկի կազմմանը: Դա արվում է անվտանգության արդյունավետ կազմակերպման նպատակով, որպեսզի ՊՊԾ աշխատակիցները կարողանան տեղում, նախապես իրականացնել անվտանգության միջոցառումներ:

Սակայն Նիկոլ Փաշինյանը իր այցերը գաղտնի է պահում, ոչ միայն իր հպաաաարտ ժողովրդից, այլ նույնիսկ իր թիկնապահական ծառայություններից:

Այցերը գաղտնի են պահվում նաև մարզային իշխանություններից: Մարզային իշխանություններին, իմքայլական զոնալ բոլոր պատգամավորներին մի քանի օր առաջ հրահանգվել է մոտակա օրերին համենայն դեպս պատրաստ լինել վարչապետի այցին, առանց այդ այցերի մասին հստակ տեղեկատվություն տալու: Արդյունքում այցերի անակնկալ լինելու պատճառով իմքայլականները չեն կարողանում նախապես ապահովել անհրաժեշտ մարդաքանակ ու ստիպված Նիկոլի ելույթների մասսովկան ինչ-որ կերպ ապահովելու համար հանդիպման վայր վերջին վայրկյանին զոռով բերում են դպրոցական երեխաների: Սա բացատրում է այս լուսանկարի առեղծվածը, որտեղ ՀՀ վարչապետը կարծես մանկական բեմադրության մասնակից լինի ասենք «նապաստակի» կերպարով:

Նիկոլ Փաշինյանի վախը պայմանավորված է նրանով, որ նախապես հայտարարված այցի ընթացքում կարող են մոտենալ զոհվածների, անհետ կորածների, գերիների ծնողները պահանջներ ներկայացնել, կամ գոռալ «Նիկոլ դավաճան»:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը