Ա. Ռուստամյան. «Երկխոսությունն իր մեջ լուրջ գաղտնիքներ է պարունակում»
Գնահատելով ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ այդ երկխոսության մեջ մի տարօրինակություն կա.
–Դա այն է, որ համաձայնությունները ձեռք են բերվում մինչև երկխոսությունը։ Ընդհանրապես համաձայնությունները ձեռք են բերվում երկխոսությունից հետո կամ դրանց արդյունքում։ Այստեղ ակնհայտ տեսնում ենք հակառակ իրավիճակը. բաներ են հայտարարում առանց երկխոսելու, ու դրանք կատարվում են։ Նշանակում է՝ վաղուց ամեն ինչի մասին պայմանավորվել են։
Նա ընդգծել է, որ իրենց համար շատ կարևոր է հասկանալ՝ ի վերջո, ո՞րն է առարկան, որի շուրջ երկխոսություն պետք է լինի։ Այդ առումով երկխոսությունն իր մեջ, ըստ Ա. Ռուստամյանի, դեռ շատ լուրջ գաղտնիքներ է պարունակում։
–Մեր մոտ կա շատ լուրջ մտահոգություն՝ հանկարծ այդ առարկան չլինի նորից հայ–թուրքական հարաբերությունները կամ Ղարաբաղի հարցը։ Լուրջ մտահոգություններ ունենք, որովհետև ամենահեշտն այդտեղ է զիջելը, և որ իշխանությունը որ եկել է, առաջին հերթին փորձել է զիջել այն, ինչ հեշտ է։ Այն, ինչ դժվար է (ներսում ռեսուրս կուտակել, զարգանալ), դրա համար հիմնավոր նախադրյալներ ստեղծելը դա շատ դժվար գործ է։ Կուրսը փոխվել է Հայաստանում, և այդ իմաստով շատ լուրջ խնդիր ունենք՝ մանավանդ իմանալով առաջին նախագահի տեսակետները զիջումների վերաբերյալ,– ասել է Արմեն Ռուստամյանը։

7or.am