Կարծիք

20.03.2021 16:28


Բանակցությունները ձախողելուց, պատերազմ հրահրելուց ու Արցախի մեծ մասը կործանելուց հետո՞ հիշեցիր, որ ժողովրդին հաշիվ պետք է տաս

Բանակցությունները ձախողելուց, պատերազմ հրահրելուց ու Արցախի մեծ մասը կործանելուց հետո՞ հիշեցիր, որ ժողովրդին հաշիվ պետք է տաս
Նիկո՛լ, դու չե՞ս ՏԱՍՍ գործակալությանն ասել, որ Արցախի կարգավիճակի հարցը ռազմավարական է և բոլոր ժամանակներում եղել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։
Բա եթե պատերազմի 23-րդ օրը, ՌԴ նախագահի հետ խոսելուց առաջ, նման հայտարարություն ես արել, ինչու՞ ես հիմա, խեղճ գյուղացիների մոտ աղավաղում Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Մի՞թե չես հասկացել, որ երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», դրանով քեզ աջակցում էր, որ բանակցային գործընթացում ավելի վստահ լինես։ 2018-20թթ քանի՞ անգամ ենք ասել, որ անկախ ամեն ինչից, Արցախի հարցում պատրաստ ենք աջակցել իշխանություններին, որպեսզի վերջիններս չսխալվեն ու չտանեն կործանման։
Բանակցությունները ձախողելուց, պատերազմ հրահրելուց ու Արցախի մեծ մասը կործանելուց հետո՞ հիշեցիր, որ ժողովրդին հաշիվ պետք է տաս։
Դու չէի՞ր ընդդիմությանն ասում՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք։ Դու չէի՞ր Էդմոնին համոզում, որ Արցախի հարցում անհոգ եղեք, ամեն ինչ լավ է։
Բա հիմա ինչո՞ւ ես այդ խեղճ գյուղացի ժողովրդին հավաքել գլխիդ ու ստից լոլոներ ես կարդում։
Միևնույն է, ինչ էլ ասես, քեզ հետ փաստերով ենք խոսելու։ Արդարացումներդ կպահես դատարանի համար։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Возможно, это изображение (2 человека, в том числе Avetis Haykyan и текст)

Այս խորագրի վերջին նյութերը