–ՀԱԿ–ի երրորդ պահանջի չկատարումը կլինի անտրամաբանական և վնասակար մեր պետության համար: Մենք հուսով ենք, որ մայիսի 31–ին մեր ընկերները կլինեն մեր կողքին: Երբ դա տեղի ունեցավ, մենք կտանք մեր գնահատականը, իսկ համաներման փաստաթղթին առանձնապես կարևորություն չեմ տալիս, քանի որ մեր ընկերներն անօրինական են ձերբակալվել,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Հարցին, թե ՀԱԿ–ի մայիսի 31–ի հանրահավաքին արդյոք ի՞նչ է տեղի ունենալու, և որո՞նք են լինելու ՀԱԿ–ի հաջորդ քայլերը՝ նա պատասխանել է, թե հանրահավաքին կամփոփվի քաղաքական այս փուլը, և շեշտադրումներ կարվեն, թե ինչ է անելու ՀԱԿ-ը քաղաքական երկրորդ փուլում:
– ՀԱԿ–ը երկրորդ փուլի համար մշակել է որոշակի մոտեցումներ, սակայն քաղաքական զարգացումները շատ դինամիկ են ընթանում, հանրահավաքից հետո կարելի է այդ մասին խոսել,–ասել է Արման Մուսինյանը։
Հարցին, թե փորձագետները շարունակ խոսում են աշնանը տեղի ունենալիք քաղաքական գործընթացներից, իսկ ամռա՞նն ինչ է լինելու, ՀԱԿ–ն է՞լ է ամռային արձակուրդներին հանգստանալու, Լևոն Տեր–Պետրոսյանի մամլո խոսնակը պատասխանել է, թե ՀԱԿ–ն աշխատում է շաբաթը 7 օր և օրը 24 ժամ աշխատակարգով։
–Կարծում եմ, որ ակտիվ է լինելու նաև ամառային շրջանը,–հայտարարարել է նա։
Արման Մուսինյան. «Համաներման փաստաթղթին առանձնապես կարևորություն չեմ տալիս»

7or.am