ՀՀԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել Տիգրան Թորոսյանի մտքերը
Երեկ տեղեկացրել ենք, որ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությանը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ձեռնպահ էր քվեարկել՝ դա բացատրելով նաև 2008թ. մարտին խորհրդարանի ամբիոնից իր հնչեցրած մոտեցումները չփոխելով։
«Այո՛, սկզբունքային մոտեցումներ ես չեմ փոխել, այնպես, ինչպես որոշ մարդիկ փոխում են մի քանի ամիսը մեկ` սկզբում հայհոյում են վերջին բառերով, իրարմեղադում են քրեական հոդվածներով,հետո սկսում են երկխոսություն, ընդ որում` առանց բովանդակության»,–մասնավորապես ասել էր Տիգրան Թորոսյանը:
Իրենց նախկին կուսակցի, ԱԺ–ում իրենց նախկին նախագահի այս հայտարարությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հրաժարվել է մեկնաբանել։
–Կարծում եմ, որ հարիր չէ, որ ես ինքս Տիգրան Թորոսյանի մտքերը վերլուծեմ՝ նախկին գործընկեր հասկացողությամբ,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել Տիգրան Թորոսյանի մտքերը
Երեկ տեղեկացրել ենք, որ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությանը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ձեռնպահ էր քվեարկել՝ դա բացատրելով նաև 2008թ. մարտին խորհրդարանի ամբիոնից իր հնչեցրած մոտեցումները չփոխելով։
«Այո՛, սկզբունքային մոտեցումներ ես չեմ փոխել, այնպես, ինչպես որոշ մարդիկ փոխում են մի քանի ամիսը մեկ` սկզբում հայհոյում են վերջին բառերով, իրար մեղադում են քրեական հոդվածներով, հետո սկսում են երկխոսություն, ընդ որում` առանց բովանդակության»,–մասնավորապես ասել էր Տիգրան Թորոսյանը:

7or.am