Աշխարհ

20.03.2021 08:06


Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է

Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է

Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2012-ին` աջակցելու համար այն գաղափարին, որ երջանկության ձգտումը ընդհանուր զգացմունք է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար:

Բացի այդ, տոնը մտադիր է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է: Դրա հետ կապված` տոնի հաստատողները երկրներին կոչ են անում ամեն ինչ անել յուրաքանչյուր մարդու բարեկեցության համար:

Տոնի նախաձեռնությունը պատկանում է Բութանին: Համարվում է, որ Բութանի Թագավորությունում ապրող մարդիկ ամենաերջանիկն են աշխարհում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը