Կարծիք

19.03.2021 19:46


Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է գրել

Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է գրել

Հարգելի գործընկերներ,

Հիշում եք մարտի 17-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։ Այդ դիրքորոշումը բազմիցս ներկայացվել էր մեր կողմից, սակայն դատախազությունը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանում փաստացի դատավոր, մինչ այդ փաստաբանը ամեն կերպ պնդում էին հակառակը։

Վճռաբեկ դատարանի այդ որոշման երկրորդ մասի վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել նույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանը։

Դատավոր Ավետիսյանի կողմից մանրամասն վերլուծվել է առհասարակ գործի վարույթի կասեցման եւ Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը։ Վճռաբեկ դատարանը իրավացիորեն արձանագրել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը վերաքննիչ դատարանի կողմից քննության ենթակա չէ, սակայն նշվել էր նաեւ, որ Դատավոր Գրիգորյանը կարող էր ամբողջությամբ չկասեցնել գործի վարույթը։ Դատավոր Ավետիսյանը համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության հետ գտել է, որ Դատավոր Գրիգորյանը լիարժեք ճիշտ էր քրեական գործի վարույթը ամբողջությամբ կասեցնելու որոշման մեջ եւ պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման ամբողջ ծավալով։

Դատավոր Ավետիսյանի այս հատուկ կարծիքը՝ ինչպես նախկինում այս անգամ եւս իրավունքի զարգացման համար, չափազանց կարեւոր է լինելու։

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը