Լրահոս

27.05.2011 13:38


Զարուհի Փոստանջյանն իր եղբոր հացադուլի մասին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի հացադուլի մասին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին և «Հայկական կարմիր խաչ» ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից §Նուբարաշեն¦ ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ՀՀ քաղաքացի Տիգրան Փոստանջյանը: Մինչ օրս նա դուրս է մնացել բժշկական պատշաճ վերահսկողությունից: Խնդրում եմ վերոնշյալ տեղեկատվությունը ընդունել ի գիտություն և միջոցներ ձեռնարկել` հացադուլավորին բժշկական պատշաճ վերահսկողությամբ ապահովելու ուղղությամբ»:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը