Աշխարհ

19.03.2021 17:39


Ադրբեջանում կորոնավիրուսային արգելափակումները երկարաձգվել են մինչ հունիսի 1-ը. ժամանակավորապես կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Ադրբեջանում կորոնավիրուսային արգելափակումները երկարաձգվել են մինչ հունիսի 1-ը. ժամանակավորապես կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Ադրբեջանում կորոնավիրուսային արգելափակումների հատուկ ռեժիմը երկարացվել է մինչ հունիսի 1-ը: Դա արտացոլվել է «Արգելափակումների հատուկ ռեժիմի հետ կապված լրացուցիչ միջոցառումների մասին» նախարարների կաբինետի բանաձևի փոփոխության մեջ, հայտնում է minval.az-ը:

Փաստաթղթի համաձայն, երկրում հասարակական տրանսպորտի շարժը կդադարեցվի մարտի 20-ի ժամը 00:00-ից մինչ մարտի 29-ի ժամը 06:00-ը, իսկ ապրիլ և մայիս ամիսներին հասարակական տրանսպորտը չի գործի շաբաթ-կիրակի օրերին:

Հայտնի է, որ Ադրբեջանում համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 243 հազար դեպք, որից 3314-ը՝ մահվան ելքով:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը