Լրահոս

27.05.2011 13:39


Արման Մուսինյան. «Ֆորմալ առումով երկխոսություն չկա»

Արման Մուսինյան. «Ֆորմալ առումով երկխոսություն չկա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի  մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասել է՝ ֆորմալ առումով երկխոսություն չկա։

–Երկխոսություն չի եղել, այլ եղել է հրապարակային պահանջների առաջադրում, և վարչախմբի կողմից այդ պահանջների կատարման հարցում ընկալունակության դրսևորում: Եղել է հրապարակային, եթե  դուք դա անվանում եք երկխոսություն, մինչդեռ մենք երկխոսություն ասելով հասկանում ենք պահանջների կատարումից հետո երկու կողմերի ներկայացուցիչների հանդիպումների շարք, որում ՀԱԿը մասնակցելու է մեկ օրակարգով՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում,–ասել է նա:

Ըստ  Արման Մուսինյանի՝ իշխանությունները շարժվում  են ՀԱԿ–ի առաջադրած օրակարգով, ինչն իր կողմից դրական է գնահատվում։

Արման Մուսինյանը հայտարարել է, թե բացռվում  է ՀԱԿ–իշխանություններ  որևէ համագործակցություն կամ դաշինք, ինչպես նաև  բացառել է, որ  ՀԱԿ–ն ու իշխանությունը քննարկում են խորհրդարնի տեղերի հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը