Վրաստանում բուժքույրը մահացել է․ ում մոտ պատվաստումից հետո կողմնակի ռեակցիաներ էին առաջացել
27-ամյա բուժքույրը, ում մոտ պատվաստումից հետո կողմնակի ռեակցիաներ էին առաջացել և վիճակը կտրուկ վատացել էր, այսօր Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում մահացել է:
Այս մասին տեղեկությունը հանրային հեռուստաընկերությանը հաստատել են կլինիկայից։
27-ամյա բուժքույրը, մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ: Պատվաստումից 30 րոպե անց նրա վիճակը կտրուկ վատացել էր: Նախնական գնահատականներով՝ դա անաֆիլակտիկ շոկ էր։ Մարտի 18-ի երեկոյան, արհեստական շնչառության ապարատին միացված նրան տեղափոխել են Թբիլիսի։ Նրա վիճակը չի բարելավվել։

Աղբյուրը՝ jnews.ge