Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 1 654,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը 12 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածից:
Այստեղից՝ արտահանումը կազմել է 494,7 մլն ԱՄՆ դոլար (6,8 տոկոս պակաս), իսկ ներմուծումը՝ 1 159,3 մլն ԱՄՆ դոլար (-14,1 տոկոս):
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 664,6 մլն ԱՄՆ դոլար, ինչը արտաքին առևտրաշրջանառության 40,2 տոկոսն է կազմում:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին ապրանքային խմբերի արտահանման առաջատար տասնյակում առաջին տեղը զբաղեցնում էին պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 94,5 միլիոն ԱՄՆ դոլար ցուցանիշով, ինչը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 19,1%-ը: Երկրորդ տեղում ֆեռոհամաձուլվածքներն են՝ 52,1 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ երրորդ տեղում մեքենաները՝ 50,0 միլիոն ԱՄՆ դոլարով:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծման ապրանքների ամենամեծ խումբը ներկայացված էր մարդատար ավտոմեքենաներով, որոնց ներմուծումը կազմել է 98,2 մլն ԱՄՆ դոլար և կազմել ներմուծման ընդհանուր ծավալի 8,5%-ը: Երկրորդ տեղում նավթային գազերն են` 90.0 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ երրորդ տեղում` նավթն ու նավթամթերքը` 83.5 միլիոն ԱՄՆ դոլարով:

Աղբյուրը՝ jnews.ge