Լրահոս

27.05.2011 13:28


ՕԵԿ–ական պատգամավորը մեկնաբանել է պոռնո լուսանկարներ նայող էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականի արարքը

ՕԵԿ–ական պատգամավորը մեկնաբանել է պոռնո լուսանկարներ նայող էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականի արարքը

Օրեր առաջ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում անցկացված աշխատաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանն իր բջջային հեռախոսով պոռնո լուսանկարներ դիտում։ Ներկայացվում էր նաև, թե այդ աշխատաժողովի ժամանակ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթն այնքան ձանձրալի է եղել, որ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականը փորձել է իր համար այլ զբաղմունք գտնել։

ՕԵԿ–ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «7օր»–ի խնդրանքով անդրադարձել է այդ դեպքին՝ ասելով, թե ամեն մի պաշտոնատար անձ ցանկացած քննարկման ժամանակ իր կերպարն արտացոլում է, և որևէ մեկը պատասխանատվություն չի կարող կրել նրա համար։

–Ազգային ժողովում էլ ենք մենք դեպքերի հանդիպել, երբ տեսել ենք, որ նստած թերթում են, խաղեր են խաղում համակարգչով։ Կարծում եմ՝ հիմա այստեղ նստածներից կարող է, չէ՞, մեկը, հազար ու մի պատճառ բռնելով, զբաղվի այլ բանով։ Կարող է, չէ՞, չի բացառվում,–հայտարարել է Հ. Մարգարյանը։–Այսօրվա դրությամբ բոլոր այն նիստերը, որը վարվում է մեր հանրապետությունում, մասնավորապես՝ ազգային անվտանգության հետ կապված, դրանք բոլորն էլ հետաքրքիր են։ Հետքարքիր են, որովհետև վերաբերում են մեր անվտանգությանը։

ՕԵԿ–ական պատգամավորը դեպքը կապել է մարդկային տեսակի հետ՝ հայտարարելով. «Տեսակ կա, չէ՞, մարդու։ Մարդ կարող է լինել և՛ նողկալի, և՛ առաքինի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը