Կարծիք

19.03.2021 17:21


Երեխեք, էս ինչ թեթև էրոտիկա էիք նախաձեռնել էսօր Ազգային ժողովում

Երեխեք, էս ինչ թեթև էրոտիկա էիք նախաձեռնել էսօր Ազգային ժողովում
Յերեխեք, էս ինչ թեթև էրոտիկա էիք նախաձեռնել էսօր Ազգային Ժողովում.
1. գործը ուղարկել սիրելի դատավորներին
2. գործը նախկին սիրելի դատավորից վերցնել, տալ նոր սիրելիին.
3. ԲԴԽ-ն ծանրաբեռնել կարգապահականների հոսքով
4. պաշտպանության իրավունք սահմանափակել
Էսքա՞ն ա ֆանտազիան հերիքել։ Ախր կարելի էր ավելի հետաքրքիր անել, նայեք ոնց ա պետք
5. կարելի ա վճռաբեկից գործը վերցնել, տալ վերաքննիչին, վերաքննիչից` առաջին ատյանին
6. քրեականի գործը տալ քաղաքացիականով դատավորի, վարչականով գործը էն կալանք քննող դատավորներին (էս մեկը վռազ ա, ԱԱԾ-ն էլ չի ձգում)
7. Սահմանադրական դատարանից գործը փոխանցել Սնանկության դատարան, երկուսն էլ ՍԴ են
8. ԲԴԽ-ում Ջ տառով ազգանուն ունեցող ցանկացած անդամի մի ձենը 7 ա հաշվվում
9. ավել պակաս խոսացող դատավարության մասնակիցներին կարելի ա չռփել, երկարացնելու դեպքում պլետել
10. ավել-պակաս խոսալու ավել պակասը որոշում ա ԲԴԽ-ն` նվազագույնը 7 ձենով
Այ էդ ժամանակ դատավարությունները նորմալ պոռնո կդառնան, ես էլ կլինեմ Лысый из адвокатов
Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը