Լրահոս

27.05.2011 13:22


ՀՀԿ–ական պատգամավոր. «Համաներումը որևէ մեկի հաղթանակի հարցը չէ»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Համաներումը որևէ մեկի հաղթանակի հարցը չէ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանրապետական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը և «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համատեղ ասուլիս են տվել։

Ռաֆիկ Պետրասյանը, անդրադառնալով համաներմանը, նշել է, որ արդեն երեկ այն պաշտոնական տեղեկագրում հրապարակվել ու ուժի մեջ է մտել, և կարող է կիրառվել անգամ այսօրվանից։ Նա ասել է, թե նախադեպ է եղել, երբ քրեակատարողական հիմնարկներում ղեկավարներն ու աշխատողները, որպեսզի ազատազրկման դատապարտվածների վրա դրված վարչական տույժերը հանեն, նրանցից գումարներ են պահանջում։ Այդ առիթով նա Ազգային անվտանգության և իրապահ մյուս մարմիններին հորդորել է խիստ հսկողություն սահմանել այս գործընթացների կիրառման վրա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաներումը ՀԱԿ–ի հաղթանակը կարելի՞ է համարել՝ Ռ. Պետրոսյանն ասել է. «Սա որևէ մեկի հաղթանակի հարց չէ, այլ երկրի առջև կանգնած որոշ խնդիրների լուծմանը նպաստող միջացառում»։

–Ընդդիմության հետ լարվածությունը թուլացնելու և երկխոսություն սկսելու հարցը ևս համաներման դրդապատճառներից մեկն է, բայց ոչ հիմնականը,–ընդգծել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Արամ Կարապետյանն էլ, ողջունելով համաներման հանգամանքը, կարծիք է հայտնել, թե դա հիմա ավելի շատ ներկայացվում է որպես քաղաքական կատեգորիա, քան իրավական։

Նրա խոսքերով՝ համաներումը իրականցվում է այժմ, քանի որ իշխանությունը խնդիր ունի պարպելու ներկայիս քաղաքական իրավիճակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը