Առաջ, եթե նախարարը օրը ցերեկով հարձակվեր աղջկա հետ նստած լրագրողի վրա և ծեծեր՝ համատիեզերական աղմուկ կբարձրանար
Առաջ, եթե նախարարը օրը ցերեկով հարձակվեր աղջկա հետ նստած լրագրողի վրա և ծեծեր՝ համատիեզերական աղմուկ կբարձրանար:
Հիմա նենց թեթևի մեջ անցնում-գնում ա: Հիշեցնեմ, որ աղմուկի գեներատորը նման դեպքերում սորոսականներն էին: Եթե նման հարձակում լիներ մի քանի տարի առաջ, մոտավորապես այս ժամին սորոսական լրագրողները հարցազրույց կվերցնեին ծեծված լրագրողի հղի շունիկից, որպեսզի էդ թեմայով արդեն 189-րդ հրապարակումին մի քիչ դրամատիզմ և խղճահարություն հաղորդեին: Սորոսական լրագրողները վաղը առավոտյան ցույց կանեին ԲՏ նախարարության շենքի դիմաց (անգլերեն լեզվով պլակատներով), Սաքունցը արդեն հայտարարել էր, որ Ստալինը այս իշխանությունների մոտ անմեղ մարդ էր, Վարդգես Գասպարին բոլոր նախարարբերի դռան առաջ հերթով արդեն պառկել էր, թրանսփարեսին հայտարարել էր, որ եսիմինչ...
Փայլակի դեպքի առթիվ որևէ լուրջ արձագանք չի լինելու... բոլորը լուռ են: Սորոսականները աղաղակելու պատվեր չունեն, լրագրողների միասնականություն գոյություն չունի, այսպես կոչված քաղ հասարակությունը գոյություն ունի բացառապես մի քանի անհատների աշխատանքի շնորհիվ: Սորոսականները լռում են, իսկ ոչ սորոսականները՝ ալարում...
Առաջ, եթե նախարարը օրը ցերեկով հարձակվեր աղջկա հետ նստած լրագրողի վրա և ծեծեր՝ համատիեզերական աղմուկ կբարձրանար