Տնտեսական

27.05.2011 12:02


Բեռնափոխադրող 4 ընկերությունների տուգանքի չափը կկազմի ավելի քան 100 միլիոն դրամ

Բեռնափոխադրող 4 ընկերությունների  տուգանքի չափը կկազմի ավելի քան 100 միլիոն դրամ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի(ՏՄՊՊՀ.) այսօրվա նիստում ներկայացվել են բեռնափոխադրող 4 ընկերությունների՝  «Պրոֆ Իմպրոտեքս», «Չորս ընկեր», «Նանիս» և «ՍՕՀՕ» նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները։

Օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ ՏՄՊՊՀ -ը ապրիլի 6-ին վարչական վարույթ էր հարուցել վերոնշյալ շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը: Բացի այդ` նրանք իրականացրել են ոչ օրինական մաքսազերծում` ոչ թե ըստ մաքսային արժեքի, այլ ըստ քաշի: Այսօր կայացած նիստում որոշվեց օրենքի խախտման, մասնավորապես հակամրցակցային համաձայնության համար վերոնշյալ  ընկերությունների հանդեպ կիրառել տուգանք: Հանձնաժողովի որոշմամբ՝ «Չորս ընկեր» ընկերության տուգանքը կկազմի մոտ 55 միլիոն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությանը՝ մոտ 30 միլիոն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսը» կտուգանվի մոտ 10 միլիոն դրամի չափով, «Նանիս» ընկերությունը՝ մոտ 5 միլիոն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը