Կարծիք

18.03.2021 18:42


Շատերը չգիտեին, որ ՀՀ-ն Արցախից էժան էլեկտրաէներգիա էր ստանում

Շատերը չգիտեին, որ ՀՀ-ն Արցախից էժան էլեկտրաէներգիա էր ստանում
Կապիտուլյանտ, դավաճան վիժվածքի պատճառով այդ ՀԷԿ-երի մեծ մասը մնաց թուրքերին։
Հայաստանում էժան էլեկտրաէներգիայի ևս մեկ աղբյուրի՝ ատոմային էլեկտրակայանի ապագան ևս լրջորեն վտանգված է, այս անգամ դա խոստովանում է արդեն ԱԷԿ-ի տնօրենը.
«Ռիսկեր կան, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Միաժամանակ նա հավաստիացրեց, որ, հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը, այդ ռիսկերը կկրճատվեն»:
Հիշեցնեմ, որ ԱԷԿ-ի հետ կապված ամեն ինչ սովորական հունով ընթանում էր, մինչև նիկոլաթուրքերը չորոշեցին, որ «մեզ ռուսական վարկը պետք չի» (ի դեպ, շատ լավ պայմաններով վարկ էր)։
Ժողովուրդ, հասկանում եք, չէ՞, որ էս վիժվածքը մինչև ամեն ինչ չավիրի, չի հանգստանա։
Աղբյուրը և այլ մանրամասներ՝ մեկնաբանություններում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը