Լրահոս

27.05.2011 11:28


Կալանավորվել է ճանապարհային ոստիկանության տեսուչը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 2011թ. Մայիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորյանին՝ այն բանի համար, որ նա, մայիսի 24-ին`  ժամը 0030-ի սահմաններում, վարելով §Տոյոտա-Պրադո¦ մակնիշի,  91 NN 999 պետհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի դիմաց խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, Վրաերթի է ենթարկել ԻԻՀ քաղաքացիներ՝ անչափահասներ, եղբայր եւ քույր Արփա ու Արթուր Զարեհի Ավանոսյան-Հաջի Աբադիներին, ովքեր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են §Արմենիա¦  բժշկական կենտրոն, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարված հանցանքի համար 2011 թվականի մայիսի 26-ին Արտակ Գրիգորյանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը