Կարծիք

18.03.2021 12:21


Երբեմն զարմանում եմ, թե մենք ինչի չենք դեռ խելագարվել՝ դիակներ տեղափոխած վարորդի նման (տեսանյութ)

Երբեմն զարմանում եմ, թե մենք ինչի չենք դեռ խելագարվել՝ դիակներ տեղափոխած վարորդի նման (տեսանյութ)

Տիկին Անահիտը իր տունը կորցրել է, բայց Շուռնուխում միշտ կարելի է հանդիպել։ Աչքերին նայել չի լինում, անզորությունից գետինն ես մտնում։ Երբ մեզ ասում են, որ ագրեսիվ եք, պետք է պատկերացնել, որ օրական այսպիսի քանի արտասվող աչքեր ենք տեսնում։ Հազարավոր անտուն մնացած ընտանիքներ կան Գորիսում` իրենց հոգսերով, չչորացող աչքերով։ Հանրակացարանում ապրող տիկին Մագդայից եմ մեկ էլ ամաչում, մի որդին զոհվել է, մյուսի մարմինը դեռ փնտրում է, երրորդն առաջին կարգի հաշմանդամ է։ Երբեմն զարմանում եմ, թե մենք ինչի չենք դեռ խելագարվել, դիակներ տեղափոխած վարորդի նման։

Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը