Լրահոս

27.05.2011 11:11


Ինչպես միշտ՝ բացակայել է լուրջ և բնակչության համար նպաստավոր վերլուծությունը

Ինչպես միշտ՝ բացակայել է լուրջ և բնակչության համար նպաստավոր վերլուծությունը

Երևանի քաղաքապետի որոշմամբ  76–րդ և 69–րդ միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունները զրկվել են երթուղիների սպասարկման իրավունքից՝  երեկոյան ուշ ժամերին անօրինական կերպով 200 դրամ ուղեվարձ գանձելու պատճառով:

Երևանի քաղաքապետարանի և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրություններից նաև պարզվել է, որ  69–րդ երթուղին սպասարկող ընկերությունը խախտել է Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է  դեղին պետհամարանիշներ ունենալ և չհայտարարագրված փոխադրամիջոցներ չպահել։

Իհարկե, շատ ողջունելի է քաղաքապետարանի նման «հոգատարությունը» քաղաքացիներիս նկատմամբ, որ մեզանից ավելորդ 100 չգանձվի, սակայն ինչպես և գրեթե ցանկացած պարագայում, մասնավորապես 69 համարի երթուղայինը, չնայած ավելորդ 100 դրամին, «փրկօղակ» էր այն քաղաքացիների համար, ովքեր տուն են վերադառնում ուշ ժամերին, բայց տաքսիներից օգտվելու հնարավորություն չունեն։ Սպասարկման լիցենզիայից զրկելը առաջացրել է մեկ խնդիր ևս. առավոտյան կանգառներում  մարդկանց կուտակումերը մեծացել են, քանի որ չի աշխատում թերևս ամենկարճ երթուղի ունեցող երթուղայինը, որը բնակչությանը հասցնում էր կենտրոն, այնտեղից էլ բոլորի համար շատ ավելի հեշտ էր հասնել աշխատավայրեր։

Մի խոսքով, ինչպես միշտ, որոշում կայացնելուց առաջ բացակայել է լուրջ և բնակչության համար նպաստավոր վերլուծությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը