Աշխարհ

18.03.2021 11:53


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 378 մարդ, մահացել է 7 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 276 436 դեպք, այստեղից ապաքինվել է 269 384 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 674:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 747 փորձարկում, այդ թվում 13 503-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10244-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.55% է, վերջին 14 օրվանը՝ 1.53%, վերջին 7 օրվանը՝ 1.33%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 213 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 412 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 154 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը