Լրահոս

27.05.2011 11:09


Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1–ին

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների օրերն ըստ առարկաների։

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 11.03.2010թ. «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատտությունների ընդունելության կարգը  հաստատելու  մասին» թիվ 238–Ն որորշման հավելվածի 66–րդ կետի 4–րդ ենթակետը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն  Գ. Խաչատրյանը հրամայել է 2011թ. միասնական քննությունները մեկնարկել  հունիսի 1–ից։

Ըստ հրամանի՝ հունիսի մեկին կանցկացվեն ռուսաց լեզվի և քիմիայի միասնական քննությունները։ Հայոց լեզվի և հայ գրականության քննությունները տեղի կունենան հունիսի 4–ին։ Հունսիի  7–ին կկայանան  կենսաբանության, ընդհանուր պատմության և աշխարհագրության միասնական քննությունները։ Մաթեմատիկայի քննությունը  տեղի  կունենա հունիսի  10–ին, իսկ Օտար  լեզվինը՝ հունիսի 14–ին։ Հայոց պատմության և ֆիզիկայի  միասնական քննությունները կկայանան հունիս 16–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը