Կարծիք

18.03.2021 11:27


Օնիկ Գասպարյանը շտաբի պետ է. Արտակ Դավթյանի նշանակումը այլևս ուժի մեջ չի կարող մտնել

Օնիկ Գասպարյանը շտաբի պետ է. Արտակ Դավթյանի նշանակումը այլևս ուժի մեջ չի կարող մտնել
Օնիկ Գասպարյանը շտաբի պետ է, ինչ պետք է անի նա
Դե ինչ, Օ. Գասպարյանը շտաբի պետ է: Սրանից ո՜չ պետք է երջանկանալ, ո՜չ էլ տխրել: Պարզապես փաստել տգետների հերթական ապօրինությունը ու անցնել առաջ: Նա ոչ թե իրավունք ունի, այլև պարտավոր է ներկայանալ աշխատանքի:
Ի դեպ, թեև հայցատեսակների տարբերությանը` պաշտոնավարել շարունակում են և՜ Օ.Գասպարյանը, և՜ Տ. Խաչատրյանը: Ա. Դավթյանի նշանակումը այլևս ուժի մեջ չի կարող մտնել: Ժամանակավոր պաշտոնակատարը ավտոմատ դադարեցնում է իր լիազորությունները:
Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ փաստեմ` անձամբ ես այս իրավիճակի հանգուցալուծումը այսպես չէի տեսնում, բայց վարչական դատարանի համար չպիտի լիներ տարբերություն` ով է գռեհիկ ապօրինությամբ աշխատանքից ազատվողը` շտաբի պետ թե առաջատար մասնագետ: Ու չեղավ: Քանզի դատավոր Մ. Պետրոսյանը` մասնավորապես, իսկ վարչական դատարանը` ընդհանրապես, ապացուցեցին ողնաշար ունենալը ու մնացին բարձրության վրա: Դիմակայեցին ահռելի ճնշումների, մի ամբողջ սերնդի սպանդի ու ցեղասպանության ենթարկած պատասխանատու ստահակի բանագնացներին:
Իսկ հիմա շտաբի պետը անելիք ունի` նա պիտի իր խոսքը ասի այլևս ապօրինի դարձած ռազմական դրության անհրաժեշտության բացակայության մասով:
Կրկեսի վերածված հայրենիքում դավաճանը նոր հնարք է մտածել:
ՀՆԱՐՔԸ
Փոփոխություններ ընտրական օրենսգրքում, որոնք թույլ կտան հրաժարական տալուց ու ԱԺ-ի արձակվելուց հետո` պահպանելով ռազմական դրությունը անորոշ ու հայեցողական ժամկետով ՄՆԱԼ որպես վարչապետի Ժ/Պ ու հանել ռազմական դրությունը այն ժամանակ, երբ իրեն հարմար կլինի ու գնալ արտահերթ ընտրության իրեն հարմար ժամանակ:
Այսինքն, ֆորմալ կկատարի հրաժարականի պահանջը, բայց կշարունակի պաշտոնավարել քանի դեռ ռազմական դրություն է:
Շտաբի պետի հստակ ու աներկբա դիրքորոշումը այս հարցով թույլ կտա բարձրացնել ռազմական դրության սահմանադրականության հարցը: Ի գործ ուրեմն:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը