Հայաստանում գործում է հանցավոր համագործակցություն՝ մաֆիա, գործադիր և օրենսդիր իշխանության, իրավապահ կառույցների պարագլուխների և որոշ դատավորների մասնակցությամբ. Գրիգոր Մուրադյան (տեսանյութ)
Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունն ակնհայտ հակաիրավական գործընթաց է, ԳՇ պետը նշանակվում է «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կոնկրետ ժամկետով՝ հինգ տարով, և եթե Վարչական դատարանը վարույթ է ընդունել վիճարկման հայցը, մեխանիկորեն կասեցվում է ազատման հրամանագրի կատարումը, հետևաբար՝ Գասպարյանը պետք է վերականգնվի պաշտոնում՝ մինչև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտը. մարտի 19-ին Արտակ Դավթյանը չի կարող իրավունքի ուժով նշանակվել ԳՇ պետ, պետք է վերացվեն ապօրինի վարչական ակտի հետևանքները:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ՍԴ նախագահի նախկին խորհրդական, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանը:
«Առկա է հանցավոր համագործակցություն գործադիր, օրենսդիր իշխանությունների, իրավապահ համակարգի մի շարք ներկայացուցիչների և որոշ դատավորների միջև, սա մաֆիոզ կառույց է, որտեղ որոշումներ են կայացվում մեկ կենտրոնում, այդ կենտրոնը վարչապետն է։ Նրա օգնական Աննա Վարդապետյանը չի կարող ինքնուրույն ներազդել նախաքննության վրա, նա գործում է վարչապետի անունից՝ նրա ապօրինի հանձնարարականների հիման վրա»,-ասել է իրավաբանը:
Ըստ Մուրադյանի՝ կան դատավորներ, որոնք անվերապահորեն քաղաքական շարժառիթներով կալանքի որոշումներ են կայացնում, խուզարկության թույլտվություններ են տալիս. «Մենք այլևս չունենք գործուն իրավակարգ, սահմանադրական կարգը տապալված է, Սահմանադրության, իրավական պետության, օրինականության ապահովման հիմնարար դրույթները չեն գործում։ ՍԴ կազմը Սահմանադրության կոպիտ խախտմամբ փոխվել է, նորընտիր հինգ դատավորներն սպասարկում են գործադիր իշխանությանը։ Եթե անգամ նրանց փոխարեն ընտրվեին լիարժեք անկախ դատավորներ, ընթացակարգը հակասահմանադրական էր, ինչն էլ հանգեցրել է նման արդյունքի»:
Իրավաբանի կարծիքով՝ ամիսներ առաջ իշխանության համար գերխնդիր էր ՍԴ-ն, հիմա՝ ԳՇ-ն, և երբ ՍԴ-ում իշխանությունը յուրացվեց, Հայաստանում հիմնարար սահմանադրական դրույթներն սկսեցին չգործել. «Այս ՍԴ-ն իշխանության համար հետաքրքրություն ներկայացնող գործերով բավարարելու է նրա շահերը։ Իրավական պետության հիմքերի հիմքը, որը դատավորների անկախությունն է, վերացված է, ԲԴԽ նախագահի վրա անթաքույց ճնշումներ են բանեցվում։ Սահմանադրությունը ձևականորեն է գործում, բայց ձևավորվել են հանցավոր ավանդույթներ, որոնք, շրջանցելով սահմանադրությունը, գործադրվում են»:
ՍԴ նախագահի նախկին խորհրդականի պնդմամբ՝ դատախազությունը և քննչական մարմինները դարձել են դեկորացիա, այլապես կկանխեին սահմանադրական կարգի տապալումը կամ կվերականգնեին այն: «Պետք է հարուցվեին մի քանի տասնյակ քրեական գործեր, եթե սա չի արվում, նշանակում է՝ մենք չունենք գործունակ սահմանադրականություն։ Իրավական անվտանգությունը պետական անվտանգության և պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչն է, և իրավապահ համակարգի պարագլուխները ներքաշված են այդ համակարգի մեջ, որտեղ որոշումները կայացվում են մաֆիայի սկզբունքներով»,-ամփոփել է Գրիգոր Մուրադյանը:

Աղբյուրը՝ tert.am