Տնտեսական

18.03.2021 10:33


Հայաստանում առևտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել․ «Ժողովուրդ»

Հայաստանում առևտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել․ «Ժողովուրդ»

«Հայաստանում առևտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել՝ փոխում են հագուստի պիտակները:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ բանավոր զրուցում չեն թաքցնում առևտրականները՝ նշելով, որ այլ տարբերակ չունեն: Մինչդեռ այս տարվա հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը, այդ թվում՝ հագուստ և կոշիկ:

Չնայած արգելքին՝ տեղական շուկան շարունակում է ողողվել թուրքական ծագման կոշիկներով ու հագուստով, բայց չինական պիտականերով: Տեղեկացնենք, որ Թուրքիան իր վիճակագրության մեջ Հայաստանի հետ պաշտոնական առևտրի վիճակագրություն ցույց չի տալիս. դա կատարվում է Վրաստանի միջոցով։ Թուրքական հագուստ, կոշիկ տնտեսվարողները բերում են վրացական կամ այլ ֆիրմայի անվան տակ։ Բայց վերջերս մեր առևտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «կարգո» անող ընկերություններից մեկը փոխանցեց, որ իրենք սպասում են, թե երբ են կառավարության կիրառած սանկցիաներն ավարտվելու, ինչից հետո դեպի Թուրքիա ուղղությունը կվերաբացեն»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը