Լրահոս

27.05.2011 10:13


ՆԱՏՕ–ի զորքերը Տրիպոլիում հարձակվել են Քադաֆիի նստավայրի վրա

ՆԱՏՕ–ի զորքերը Տրիպոլիում հարձակվել են Քադաֆիի նստավայրի վրա

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հինգշաբթի ուշ երեկոյան հինգ մեծ պայթյուն է գրանցվել. երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրի վրա ծխի թանձր ամպեր են երևացել։

«Ալ Արաբիա»–ի թղթակիցը հաղորդել է, թե Քադաֆիի նստավայրը հարձակման է ենթարկվել ՆԱՏՕ–ի զորքերի կողմից։

«Gazeta.ru.»–ի փոխանցմամբ՝ «Ռոյթերս» գործակալության թղթակիցը պատմել է, որ լսվել է հինգ հզոր պայթյուն՝ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ երկիրը կոալիցիոն զորքերի ռազմական գործողություններին մասնակցելու համար Լիբիա է ուղարկել «Apache» տիպի հարվածային ուղղաթիռներ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը