Լրահոս

27.05.2011 10:09


«Skype»–ը դադարել է աշխատել ամբողջ աշխարհում. խորհուրդներ վերկանգնելու համար

«Skype» համակարգից շատ օգտվողներ երեկվանից էջը բացելու հետ որոշակի  խնդիրներ են ունեցել՝ հատկապես  «Windows» և «Linux» տարբերակներով աշխատելու ժամանակ։

«Skype»–ի գործունեության հետ  խնդիրներ առաջացել են աշխարհի տարբեր երկրներում։ «Microsoft» ընկերության կողմից վերջերս գնված ծառայության ներկայացուցիչը ոչինչ չի ասել խնդրի պատճառի մասին։

Սակայն «Skype»–ի կայքում արդեն տեղադրված է խնդրի լուծումը։

Ընկերության ներկայացուցիչները  բացատրում են, որ խնդիրը  կլուծվի, եթե ջնջվի «shared.xml» ֆայլը, որը  տեղակայված է համակարգի ծառայությունների հավելվածների բաժնում։

Աշխատանքների համար պետք է ջնջել «shared.xml» ֆայլը «%appdata%skype» (Win–ի դեպքում) կամ «~/Library/Application Support/Skype/» (Mac–ի դեպքում) թղթապանակներից։ Վերականգնման ավելի մանրամասն նկարագրությունը օգտվողները  կարող են տեսնել «Skype»–ի էջում՝ «heartbeat.skype.com» հասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը