Աշխարհ

17.03.2021 18:40


Թուրքիան 5 տարում 59 տոկոսով կրճատել է զենքի ներկրումը

Թուրքիան 5 տարում 59 տոկոսով կրճատել է զենքի ներկրումը

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի միջազգային առքուվաճառքի վերաբերյալ իր հերթական զեկույցը։

Ըստ այդմ՝ տեղական ռազմարդյունաբերության ակտիվ խթանման շնորհիվ 2016-2020թթ․ Թուրքիան 30 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է արտահանել, քան նախորդող հնգամյակում (2011-2015թթ․)։

Միևնույն ժամանակ, վերջին հնգամյակում այլ երկրներից Թուրքիա զենք ու զինամթերքի ներկրումը նվազել է 59 տոկոսով։

Արդյունքում Թուրքիան ամենիչ շատ զենք արտահանող երկրների ցանկում մեկ հորիզոնականով բարձրացել է, իսկ ամենից շատ զենք ներկրող երկրների ցանկում՝ 5 հորիզոնականով նահանջել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը